Ահա, թե ինչպիսի կանայք են դուր գալիս տղամարդկանց

Իրականում տղամարդկանց շատ տարբեր կանայք են դուր գալիս։ Եվ նրանց համար կարևոր է զգալ այդ նորույթը, ինչ-որ արտասովոր բան, «ոչ ինչպես սովորաբար», որպեսզի ամեն անգամ ձեզ կրկին ցանկանա։

Այդ պատճառով, պատասխանելով հարցին, թե ինչպիսի կանայք են տղամարդկանց դուր գալիս և ինչ պետք է անել, որպեսզի նրանց թվում հայտնվել, նշենք մի քանի կետ:

1. Մի վախեցեք փորձարկումներից։ Ճակատի մազափունջը, մազերի գույնն ու երկարությունը, մանիկյուրը, «սեքսի համար» կերպարը… Կարևորը չտարվեք և անդառնալի սխալ չկատարեք (ասենք՝ չափազանց կարճ կտրեք մազերը)։

2. Նրա վրա հաճախ տպավորություն գործիր։ Թող նա փնթփնթա, որ քո նոր զգեստները թանկ են, սակայն տեսնելով ձեզ այդ զգեստներով՝ հավատացեք, նրա տրամադրությունն անմիջապես կփոխվի։ Ի դեպ, սեքսուալ իրեր ընտրիր, եթե նույնիսկ երբեմն դրանք հարմար չեն հագնելու համար, ինչպես քո սիրելի ազատ սվիտերներն ու ջինսերը։

3. Մի ծուլացիր ու դիմահարդարվիր։ Պետք չէ օգտագործել դիմահարդարման բոլոր միջոցները, սակայն հոնքերը, թարթիչներնու շուրթերը պետք է արտահայտիչ լինեն։ Եվ ոչ միայն աշխատանքի գնալիս։

4. Սեթևեթիր նրա հետ։ Համաձայն եմ, դժվար է: Հատկապես, եթե արդեն մի քանի տարի է՝ ծանոթ եք։ Սակայն հիշիր, թե սկզբում ինչպես էր։ Նա քեզ հիացած աչքերով էր նայում, ցանկությամբ լի, իսկ դու քեզ իսկական գեղեցկության թագուհի էիր զգում։ Ուզում ես վերադարձնե՞լ այդ զգացողությունները, ուրեմն՝ առաջ։

5. Հետևիր քեզ։ Դարձյալ ո՛չ միայն աշխատանքի գնալիս, այլ նաև տանը։ Ոտքերը միշտ պետք է մազահեռացված լինեն և ոչ միայն ամռանը: Քեզանից միշտ պետք է լավ հոտ գա, բիկինիի հատվածը նույնպես չպետք է մոռանալ։

6. Խոսիր նրա հետ: Քննարկիր, թե օրն ինչպես է անցել (քո մասին ոչինչ մի պատմիր, թող նա իրեն ուշադրության կենտրոնում զգա), հարցրու նրա ձեռքբերումների մասին, ծրագրերի, հեռանկարների։ Ուշադիր և շնորհակալ ունկնդիր եղիր։

7. Տղամարդիկ բազմազանություն են սիրում։ Հիմա հիմարիկ ձևացիր, նրա համար հաճելի թեմայով բարդ փիլիսոփայական հարց ուղղիր և ոգևորությամբ լսիր։ Չէ՞ որ նա ամենախելացին է։

8. Նրան հանգստանալու հնարավորություն տուր։ Աշխատանքից վերադառնալով՝ թող հաճելի գործով զբաղվի. iPAD-ով բազմոցին պառկի կամ ֆուտբոլ դիտի։ Թեկուզ որոշ ժամանակ։ Մի խանգարիր նրան, ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է տղամարդուն։ Միայն չմոռանաս կերակրել։

Կարող ես ասել, որ այս ամենը բարդ է, եւ որպեսզի այնպիսի կին լինես, որը դուր է գալիս տղամարդկանց, պետք է մեծ ջանքեր գործադրել։ Սակայն կարելի է կրկին վերադառնալ բազմազանության մտքին. այսօր կարող ես լինել այնպիսին, ինչպիսին քեզ հարմար է, իսկ վաղը՝ ամեն ինչ նրա համար։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն