ԱՀ ոստիկանության հայտարարությունը՝ Ջեյմ Մարկոսյանին ծեծի ենթարկելու լուրի մասին

Ս.թ.հունվարի 6-ին ՀՀ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հաղորդագրություն էին տարածել՝ ֆրանսիահայ Ջեյմ Մարկոսյանին Արցախում ծեծի ենթարկելու վերաբերյալ։

ԱՀ ոստիկանությունից հաղորդում են, որ նման տվյալներով անձնավորություն իր իսկ ծեծի ենթարկելու մասին ԱՀ ոստիկանություն հայտարարություն չի ներկայացրել։ Նշենք նաև, որ բուժհաստատություններից նման ահազանգ չի ստացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրը հերքել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն