Բակո Սահակյանն Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերն ամրապնդելու համար եւ մաղթել նրան հաջողություններ ու ամենայն բարիք:

Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Արա Բաբլոյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն