Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ այցելել են զորամաս

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ այցելել են զորամաս և անձամբ շնորհավորել հայրենյաց պաշտպանների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի  հետ   զրույցում  ասել է  Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  ուսանողների  և  երիտասարդների  հետ  տարվող  աշխատանքների  գծով  ռեկտորի  տեղակալ  Էլեոնորա  Ավանեսյանը:

Համալսարանականները հնարավորություն  են  ունեցել  զրուցելու զինծառայողների  հետ, ծանոթանալու նրանց  կենցաղային պայմաններին և  հետևելու  զինվորական   առօրյային:

Նրա  խոսքով՝   համալսարանն  ամեն  տարի  նախաձեռնում   է  նման    այցելություններ  զորամասեր  և  դիրքեր:

«Համալսարանի  նախաձեռնությամբ   ինչպես   զորամասում    ծառայող   զինվորների, այնպես  էլ   դիրքապահների    համար   պատրաստել ենք նվերներ, հյուրասիրություն, կազմակերպել  համերգային  ծրագիր:  Մեզանից  յուրաքանչյուրիս  առաքելությունn  է  մշտապես   զինվորի  կողքին  լինելը:  Մեր  հերթական    այցը  հենց  ասվածիս  ապացույցն  է:  Այդպես  մենք  ավելի  ենք  գոտեպնդում, ոգևորում,  ուժ  ու  կորով   տալիս  զինվորներին: Նրանք  ժամանակավոր   կտրվում  են  իրենց  առօրյայից  և   մեզ  հետ  ուրախանում  ու  պարում»,-  ասել է  Է.  Ավանեսյանը:

Նա  տեղեկացրել  է  նաև, որ,   տոնական  օրերին  ընդառաջ,  բուհի  մի  խումբ  ուսանողներ  էլ  այցելել  են  Բերձորի   գիշերօթիկ  հաստատություն՝  որպես ամանորյա  նվեր  իրենց  հետ  տանելով   համալսարանում  արտադրված  պահածոներ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն