Կուտակային կենսաթոշակային համակարգը կգործի պետության համաֆինանսավորմամբ

2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում կներդրվի կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն գործելու է աշխատավարձից որոշակի մասի պահումով, որն ուղղվելու է յուրաքանչյուր անձի անվամբ բացված կուտակային հաշվին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ քաղաքացու կողմից վճարումը այդ համակարգում պարտադիր է:

«Այս ձևով կապ կստեղծվի քաղաքացու տարիների ընթացքում ստացված եկամտի  և ապագայում ստացվելիք կենսաթոշակի չափի միջև: Կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում անձի կողմից մուծվում է կուտակային կամ սոցիալական վճար, որի մի մասը վճարվում է քաղաքացու, իսկ մյուս մասը պետության կողմից: Հայաստանում գործում էր 5+5 համակարգը: Այն ժամանակավորապես փոխվել է հետևյալ տրամաբանությամբ՝ 2.5 տոկոսը վճարվում է քաղաքացու կողմից, իսկ 7.5 տոկոսը համավճարվում է պետական բյուջեից: Այդ համակարգը կներդվի նաև Արցախում: Ծրագիրը կվերաբերի միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց, որոնք էլ կներառվեն այս համակարգում: Դրան զուգահեռ քննարկվում է նոր հարկային փոփոխությունների փաթեթը, և կփորձենք ներդնել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորինս քիչ լրացուցիչ բեռ կստեղծի աշխատողների համար»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն