Հիփոթեքի վերափոխված կարգը ավելի մատչելի կդարձնի նոր բնակարանների ձեռքբերումը

Հիփոթեքային վարկավորման ոլորտում այս տարի արձանագրել ենք մի քանի փոփոխություն: Այդ թվում ավարտին է մոտենում Արցախի սոցիալական աջակցության հիմնադրամի լուծարման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ հիմնադրամի կողմից հիփոթեքի մասով իրականացվող ծրագրերը կվերապահվեն Արցախի ներդրումային հիմնադրամին, իսկ մնացածները՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը:

«Հաշվի առնելով փոփոխությունը՝ սոցիալական հիփոթեքի կարգը և ընդհանուր հիփոթեքի կարգը վերափոխվել և միավորվել ենք, որը կգործի գալիք տարվա հունվարի 1-ից: Մենք ունենք մի քանի կատեգորիաներ, որոնց համար հիփոթեքի կանխավճարը տրամադրվում է անտոկոս փոխառության կամ անհատույց տրամադրման եղանակով: Յուրաքանչյուր դեպքում կան որոշակի խմբեր, որոնց համար ենթադրվում է համաֆինանսավորում հիմնադրամի և տվյալ քաղաքացիների կողմից: Քաղաքացու կողմից համաֆինանսավորում իրականացնելը որոշակի կարևոր նախապայման է իր վճարունակությունը ստուգելու և հետագայում վարկը սպասարկելու հնարավորությունը հստակեցնելու տեսակետից: Զինվորական անձնակազմի համար սահմանված է արտոնություն՝ 100 տոկոսի վճարմամբ պայմանավորված, և դա արդեն իսկ էական աջակցություն է: Ինչ վերաբերում է զինվորականներին տրամադրվող կանխավճարի վերաբերյալ հարցին, ապա նշեմ, որ առաջիկայում կքննարկենք նաև այդ տարբերակը:  Գործող կարգը առավելագույնս արտացոլում է այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն ներկայումս»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն