Խելքի եկեք՝ քանի ուշ չի․․․

Չգիտես ում «բարի կամքով» կամ ուղղորդմամբ, վերջին շրջանում թրենդային է դարձել ցանկացած լուրը սկսել ու ավարտել Արցախով:

Վերնագրերի անշլագ է մի տեսակ՝ «Հեղափոխությունը հասավ Արցախ», «Հակահեղափոխությունը Արցախից է սկսում», «Արցախում իշխանափոխություն կլինի», «Արցախում մինչև 2020 թվական փոփոխություն չի լինի»....

Հետո՞․․․ ի՞նչն ենք փոխում Արցախում, ովքեր ե՞ն այդ փոխողներն ու փոխվողները, ձեզ հարց տվե՞լ եք: Հերիք չի՞ այս 6 ամսվա լարվածությունը, Արցախին ուղղված հարվածները: Ի վերջո հերիք չի՞ այն, ինչ անում է Ադրբեջանը: Խելքի եկեք՝ քանի ուշ չի: Մտածեք Արցախը ուժեղացնելու, բանակի մարտունակությունը բարձրացնելու, կյանք կառուցելու մասին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shiraz.khachatryan/posts/2016612588452094

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն