ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է. այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։

Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք,  որ  դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն