Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին զանգվածային բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների:

Հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առաջ: Ցույցը կազմակերպել են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները, որոնք հրաժարվում են ընդունել Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:  

Ոստիկանությունն արգելափակել է մեքենաների երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում: Խորհրդարանի շենքի առաջ բեմ, էկրան և ձայնի ուժեղացուցիչներ են տեղակայվել: Ցույցի անցկացման մասին օրեր առաջ հայտարարել էր նախագահական ընտրություններում Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որի թեկնածությունն առաջադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն