Բակո Սահակյանի մասնավոր այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենսդրությանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:

Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց:

«Մասնավոր այցի համատեքստում դա չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին և Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը: Ուստի ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասել է Զախարովան:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն