Կարեն Մովսիսյանը դարձավ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

Շախմատի աշխարհի վետերանների առաջնության հաղթողը Հայաստանի է:

Սլովենիայի Բլեդ քաղաքում ավարտվեցին վետերանների տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր:

Տղամարդկանց 50-ից բարձր ենթախմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և հռչակվեց վետերանների աշխարհի չեմպիոն: Նույն ենթախմբում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեորգի Բագատուրովը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն