Ընթացիկ տարում Ստեփանակերտի պոլիկլինիկայում կներդրվի էլեկտրոնային առողջապահության համակարգը

Մինչև տարեվերջ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում պիլոտային տարբերակով ներ է դրվելու էլեկտրոնային առողջապահության համակարգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ մանրամասնելով, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման կարևորությունը շատ մեծ է, և բոլոր զարգացած ու զարգացող երկրներում համակարգը գործում է, այդ թվում՝ 2017 թվականի մայիսի 1-ից՝ ՀՀ-ում:

«Քննարկումներում մենք շեշտը չենք դրել ֆինանսական մեխանիզմների վերահսկման վրա՝ այլ քաղաքացիների հերթագրման, որը այլ շեշտը դրել ենք քաղաքացիների հերթագրման վրա, որը բազմաթիվ դժգոհություններ է առաջացնում: Էլեկտրոնային համակարգն ունի բազմաթիվ հնարավորություններ: Մենք վերցրել ենք նվազագույնը, որպեսզի տեղադրվի հերթագրման կարգը: ՀՀ-ում փաստացի մոտ 2.2 միլիոն դոլար է ներդրվել համակարգը ստեղծելու համար, սակայն մենք առայժմ բարեգործական հիմունքներով և չնչին գումարներով ենք այդ ամենը անում: Սարքավորումները ձեռք է բերվել տվյալ հիմնարկի շահութաբաժնից: Էլեկտրոնային համակարգը մեծ հնարավորություն ունի առաջին հերթին ազգաբնակչության համար: Արցախի ցանկացած շրջանից երբ այցելում են բժշկական կենտրոն, պետք է գան ուղեգրով: Էլեկտրոնային համակարգի դեպքում այդպիսի խնդիրներ չեն առաջանալու: Մնում է միայն ինտերնետ կապը ապահովել: Պիլոտային տարբերակում հաջողության հասնելու դեպքում՝ ծրագիրը գործելու է բոլոր շրջկենտրոններում»,- նշել է Ա. Բաղրյանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն