«Ընկերներիս հայկական կոնյակ կհյուրասիրեմ, իսկ հայկական ծիրանն աշխարհում լավագույնն է»․ Ալեքսիս Օհանյան

Ալեքսիս Օհանյանն իսկական հայրենասեր է, ուրախ մարդ, խելացի բիզնեսմեն, կարճ ասած, լավ տղա:

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն իր Instagram-ում ներկայացրել է մի լուսանկար, որ ամառը Հայաստան այցի ժամանակ է արել։

Լուսանկարում Ալեքսիսը ընկերների հետ է, բիզնեսմենը ծիրանների վրա իր սարքած կոնյակն է լցնում։ Նա վերջերս հանրությանը ներկայացրել է Shakmat կոնյակը, որը Հայաստան այցից հետո է որոշել արտադրել, հայտնում է News.am-ը։

«Սա այն սեզոնն է, երբ ես տալիս եմ։ Գիտեք, ես այս տարի իմ ընկերներին եւ սիրելիներին Shakmat կոնյակ կհյուրասիրեմ։ Այն համ եւ պատմություն ունի։

Նկատեք, որ հայկական ծիրանը (լավագույնն աշխարհում) առանձին է վաճառվում» - լուսանկարի տակ գրել է Ալեքսիսը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն