Իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան քայլերթի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի, որպեսզի պայթյուն տեղի չունենա, Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանը նշեց. «Իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին, համոզված եմ, որ այնտեղ հերթական ընտրություններ կլինեն ու ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն»:

Հիշեցնենք, որ համաերևանյան քայլերթի մասնակիցներն այս պահին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն