Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի վիճակահանության 5-րդ զամբյուղում կլինի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ կլինի 5-րդ զամբյուղում:

Նույն զամբյուղում մեր ընտրանու հետ են նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի, Ֆարերյան կղզիների, Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի հավաքականները: Ահա մնացած զամբյուղները.

1-ին զամբյուղ. Խորվաթիա, Պորտուգալիա, Իտալիա, Անգլիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա, Լեհաստան, Բելգիա:

2-րդ զամբյուղ. Ռուսաստան, Ուելս, Իսլանդիա, Ուկրաինա, Դանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա:

3-րդ զամբյուղ. Շոտլանդիա, Թուրքիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իռլանդիա, Իսրայել:

4-րդ զամբյուղ. Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Ռումինիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Սլովենիա, Վրաստան, Հունգարիա:

6-րդ զամբյուղ. Անդորա, Սան Մարինո, Լատվիա, Լիխտենշտեյն, Մալթա:

Եվրո-2020 վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն