Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»

Ադրբեջանում շարունակվում է գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ «դատական շոուն»

Դատավարությունն անցկացվում է Գյանջիի ծանր հանցագործությունների դատարանում: Կարեն Ղազարյանը մեղադրվում  է կյանքի եւ առողջության դեմ, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության եւ հասարակական կարգի դեմ, սահմանադրական կարգի հիմքերի եւ պետության անվտանգության դեմ, կառավարման կարգի դեմ հանցագործությունների կատարման մեջ: Ղազարյանի դեմ մեղադրանքները ներկայացված են Ադրբեջանի ՔՕ-ի ավելի քան 15 հոդվածներով:

Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերի էր ընկել այս տարվա ամռանը: Ադրբեջանական իշխանությունները Ղազարյանին որպես «դիվերսանտ» են ներկայացրել, չնայած նրան, որ Ղազարյանը բանակում չի ծառայել եւ առողջական խնդիրներ ունի:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն