Եթե Հայաստանի հետ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում ամենամեծը կդառնա. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում տուրիզմի եւ մշակույթի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ելույթով է հանդես եկել։

Ինչպես տեղեկանում ենք «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պաշտոնական էջից, Կարո Փայլանը, անդրադառնալով արեւելքում տուրիզմի զարգացումից, նշել է, որ Վանի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ կարող է Անթալիայի օդանավակայանին անցնել։ «Վանում լուրջ քաղաքակրթություններ կան։ Այնտեղ լուրջ նախագիծ իրականացվի, Հայաստանի, Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը ամենամեծ օդանավակայանը կլինի։ Վանի Արտամեդը դրախտի մի անկյուն է։ 3000 տարվա ուրարտական պատմություն է ֆիքսվել։ Հայերի եկեղեցիները կան, Արշիլ Գորկու գյուղն է այնտեղ»,–նշել է Կարո Փայլանը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն