Ֆիլիպիններն ու Հայաստանը բանակցում են աշխատանքային համաձայնագրի շուրջ. Business World

Ֆիլիպիններն ու Հայաստանը քննարկում են երկկողմ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հայտնում են Մոսկվայի ֆիլիպինցի դիվանագետները: Անցյալ շաբաթ Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատունը հայտարարել է, որ Հայասատնի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 30-ին Երեւանում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունները, NEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է  Business World կայքը։

Ռուսաստանում Ֆիլիպինների դեսպան Կառլոս Սորետան ասել է, որ դեսպանությունը ցանկանում է մեծացնել Հայաստանի օրենսդրությամբ ֆիլիպինցիներին տրվող աջակցությունը, ինչը կարեւոր քայլ է երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Առաջարկը արվել է Ֆիլիպինցիների կողմից` նպատակ ունենալով ավելացնել Հայաստանում ապրող եւ աշխատող ֆիլիպինցիների թիվը:

Դեսպանությունը հայտնել է, որ Միջին Արեւելքի ֆիլիպինցիների շրջանում Հայաստանը ավելի ճանաչված է դառնում որպես տուրիստական երկիր, եւ ֆիիպինցիները ցանկություն են հայտնում հաստատվել Հայաստանում:

Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանության տվյալներով` այժմ Հայաստանում մոտ 300 ֆիլիպինցի է բնակվում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն