ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019-ի հունվարին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ  հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ:

Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները:

Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ ունեն ամուր առևտրատնտեսական կապեր:

Ամր Նասսարը նշել է, որ եգիպտական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ հետ բանակցություններին:

Կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2019-ի հունվարի երկրորդ կեսին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն