«Լեռնային Ղարաբաղ. մենք գտանք հիանալի գանձեր չճանաչված երկրում»

Արցախ այցելած հունգարացի լրագրող Դավիդ Դերշենին, ով հունգարական ամենախոշոր կայքերից մեկը՝ «Hvg.hu»-ն է ներկայացնում, իր՝ «Լեռնային Ղարաբաղ. մենք գտանք հիանալի գանձեր չճանաչված երկրում» հոդվածում նկարագրել է սեպտեմբերին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները:

Ղարաբաղի «ֆանտաստիկ բնության գեղեցկությունը, պատմական հուշարձանները, որոնք գրավում են աշխարհի ավելի ու ավելի շատ թվով մարդկանց»:

Լրագրողը համառոտ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը՝ ընդգծելով, որ 1920-ականների սկզբին «Արցախն ու հայկական պատմական այլ հողեր Ստալինի կողմից են բռնակցվել Ադրբեջանին»:

Հունգարացի լրագրողը անդրադարձել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, արտգործնախարար Մասիս Մաիլյանի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ պաշտոնյաները ներկայացրել են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարները, արտաքին քաղաքականության ուղղությունները:

Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել Թումո տեխնոլոգիական կենտրոնին՝ նկարագրելով պատանիներին անվճար մատուցվող բարձրակարգ տեխնոլոգիական կրթությունն ու նորարարական կենտրոնի աշխատանքները:

Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Հեղինակը նշում է, որ հայերն աշխարհում քրիստոնեությունն ընդունած ամենահին ազգն են, հիացմունքով նկարագրում այցերը հինավուրց վանքեր (Ամարաս, Դադիվանք, Գանձասար, Շուշիի Սբ. Ամենափրկիչ), Արցախի տեսարժան այլ վայրեր (Ջդրդուզ, Տնջրի):

Արցախի համեղ սննդով հիացած հունգարացի լրագրողը միաժամանակ նշում է, որ երկրի տուրիստական ներուժի փոքր մասն է օգտագործվում:

Դերշենին ընդգծում է արցախահայության քրիստոնեական հավատքի պատմական դերը, նշում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ ունեցած հանդիպման մասին, անդրադառնում հայկական ազգային ավանդույթներին, արժեքներին, ընտանիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն