Բակո Սահակյանի արտրերկրյա այցելություններից Ադրբեջանը հայտնվել է «տենդի» մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Ֆրանսիա, ապա ԱՄՆ, որը հարուցել է պաշտոնական Բաքվի անհանգստությունը: Դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը բողոքի նոտա է փոխանցել Փարիզին և Վաշինգտոնին՝ Սահակյանին հանդիսավոր ընդունելության արժանացնելու համար:

Արցախցի պաշտոնյաների այցերը արտերկիր և հատկապես Ֆրանսիա և ԱՄՆ ժամանակի ընթացքում ավելի հաճախակի են դարձել, որոնց ընթացքում Արցախի իշխանությունները ջերմ ընդունելության են արժանանում այդ երկրների օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, պաշտոնաթող դիվանագետների, հասարակական գործիչների, լոբբիստների և այլ ազդեցիկ շրջանակների կողմից:

Այս այցելությունների ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվում ոչ միայն օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների և քաղաքների մակարդակներով Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը հասնելու ուղղությամբ, այլ նաև Արցախին ֆինանսական և քաղաքական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

Ադրբեջանի անհանգստության ահագնացումը բնական է, քանի որ պաշտոնական Բաքվին սարսափեցնում է այն փաստը, որ այդ երկրների ղեկավար շրջանակների հետ շփումները և Արցախի հետ կապերի ամրապնդումը դառնում են օրինաչափ երևույթ, և այս պրոցեսի շարունակականությունը կարող է հիմքեր ստեղծել, որպեսզի տարբեր երկրներում Արցախի դե յուրե ճանաչումը դառնա ընդամենը ժամանակի հարց: Այնպես, որ պետք է սպասել, որ առաջիկայում Ադրբեջանի բողոքի նոտաների աշխարագրությունը ավելի մեծ մասշտաբներ է ընգրկելու:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shiraz.khachatryan/posts/1973233006123386

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն