Ադրբեջանի էլեկտրակայաններում պատահարները շարունակվում են. կա տուժած

Ադրբեջանում նոյեմբերի 14-ի առավոտյան Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհ է առաջացրել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Սամուխի էլեկտրակայանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժել է 40-ամյա Էլմիր Հասանովը, հայտնում է news.am-ը: Տուժողը հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք: Տղամարդը ծանր վիճակում է, ունի 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ:

Հիշեցնենք, որ երեկ պատահար էր տեղի ունեցել Ադրբեջանի մեկ այլ կայանում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն