Զանգահարել, սպառնացել ու ահաբեկել են Երևանի ավագանու «Ծառուկյան» խմբակցության ղեկավարին

Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:

Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100026958313017/posts/195801187995157

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն