Արցախում ներդրումների ներգրավման համար ստեղծված պայմանները գնալով ավելի բարենպաստ են դառնում

Արցախում ներդրումների ներգրավման համար ստեղծված պայմանները գնալով ավելի բարենպաստ են դառնում։ Ադրբեջանի կողմից եկող սադրանքները ոչ միայն չեն կարողանում խոչնդոտել նոր ներդրումային նախագծերի իրականացմանը, այլ հակառակ էֆեկտ են ունենում։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում Արցախի ուղղությամբ ներդրողների հետաքրքրությունը մեծացել է։

Առաջիկա ներդրումային խոշոր նախագծերից մեկով, որը ներառում է 100 մլն դոլարի ներդրում, նախատեսվում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցում, որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, հետաքրքրված են նաև Արցախում այգեգործության զարգացման գործում: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ջրատարն ապահովող կասկադի վրա կառուցվելու են նոր ՀԷԿ-եր, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: ՀԷԿ-երի գործարկման արդյունքում արտադրվող էլեկտրանէներգիայի ծավալը նախատեսվում է հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի։ 

Այս նախագծի իրականացման միջոցով Մարտակերտի դաշտավայրային հատվածում էներգետիկայի և գյուղատնտեսության զարգացումը մեծ թափ կստանա, կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր։ 
Օտարերկրյա ներդրումների մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նաև Արցախի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1966127193500634&set=a.149784388468266&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն