Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը

Արցախի Հանրապետությունում նախագծվող և թողարկվող հարվածային անօդաչու թռչող սարքերը ներառվել են ՀՀ զինված ուժերի սպառազինությունը:

Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը։ Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերության կողմից:

«Դրանք ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում էնոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն