Արցախին աջակցելու կոչ Ավստրալիայի կառավարությանը

Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել Արցախին։

Կանբերրայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի և աջակցության համատեղ հանձնաժողովի բացմանը հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, հանդես գալով ավստրալահայերի անունից, հորդորել է կառավարությանը մարդասիրական օգնության սահմանները տարածել դեպի Արցախի Հանրապետություն:  Նա կոչ է արել առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Արցախին, նաև վերանայել Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշումը: Սա առաջին անգամ է, որ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը դիմում է Ավստրալիայի կառավարությանը Արցախին օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

Կոմիտեն և նրա ենթահանձնաժողովները արտաքին հարցերի մասին տվյալներ և խորհրդատվություն են տրամադրում Ավստրալիայի Սենատին, ներկայացուցիչների պալատին և նախարարներին: Արտաքին գործերի և աջակցության ենթահանձնաժողովի անդամների շարքում 19 սենատորներ և պատգամավորներ կան:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն