Նոյեմբեր ամսին կարող եք մարզվել Your Space –ում բացառիկ գնով

Մարզված և առողջ լինելը շատ հաճախ պահանջում է ժամանակ և մեծ գումարներ: Your Space-ը խնդրի օպտիմալ լուծումն է, որովհետև փաթեթները շուկայականից մատչելի են իսկ հաճախորդները արդյունքը տեսնում են արդեն իսկ երրորդ պարապմունքից: Բացի այդ` կենտրոնի պոզիտիվ մթնոլորտը պարապմունքները դարձնում է ոչ թե չարչարանք, այլ հաճելի զբաղմունք: Your Space-ը գտնվում է Կոմիտաս 59 հասցեում` Ghazar Business կենտրոնում:

Ընկերության հիմնադիր-տնօրեն Լուսինե Պողոսյանի պնդմամբ իրենց հաջողության գաղտնիքը համալիր ու սրտացավ ծառայություն մատուցելն է: «YourSpace-ում մարզումներն անցկացվում են բացառապես պրոֆեսիոնալ և միջազգային և հայկական ֆիթնես դպրոցնորում սերտիֆիկացված մարզիչների կողմից:  Այստեղ կարևոր են ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև ծառայություն մատուցելու ունակությունը, մարդկային հատկանիշները, բնավորությունը, շփվելու կարողությունը և հաճախորդների հետ հոգեբանական աշխատանաք տանելու կարողությունը, քանի որ արդյունքն առավելապես կախված է նրանից, թե որքան մոտիվացված է հաճախորդը: Բացի այդ, մեզ համար կարևոր է թե ինչպիսի միջավայրում պետք է մարզվի մեր հաճախորդը, ինչ մտքեր և էմոցիաներ պետք է նա ունենա այստեղ և վերջապես թե ինչ տրամադրությամբ պետք է հեռանա մարզասրահից: Այդ իսկ պատճառով մենք ջանք չենք խնայում հաճախորդների համար տրամադրող միջավայր ստեղծելու համար»:

Ինչպես FBH.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Լուսինե Պողոսյանը՝ Your Space բրենդը շատ սիրվեց և մեծ տարածում ունեցավ կանանց շրջանում, և դա է պատճառը որ նախատեսվածից շուտ կենտրոնում առկա խմբերի ցանկը կրկնապատվեց, իսկ որ ամենակարևորն է՝ նախատեսվում է շատ մոտ ապագայում մասնաճյուղեր ունենալ Երևանի կենտրոնում և մյուս վարչական շրջաններում:

Կենտրոնի ամենապահանջված ծրագրերը նիհարեցնող-ձգողներն են, սակայն բացի նիհարեցնող ծրագրերից Your Space կանանց մասնագիտացված ֆիթնես կենտրոնում իրականացվում են նաեւ առողջական խնդիրների լուծման համար նախատեսված մարզումներ և նաև պարային զումբա ծրագիր: Հատկապես ողնաշարային խնդիրների համար անցկացվում են հատուկ բուժական մարզումներ՝ յոգայի տեսակներ և պիլատես: Your Space_ում գործում են ինչպես խմբային այնպես էլ անհատական մարզումներ: Կենտրոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսված է միայն կանանց համար և բոլոր այցելուներն ու մարզիչները բացառապես կանայք են:

Մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Your Space-ի ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/Yourspacefitnesscenter կամ զանգահարել 093939399:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն