Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գրքի շնորհանդես

ԱՀ գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի պատմության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ, այսօր բուհի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում կայացել է Նաիրա Առստամյանի «Տագնապալից և փոթորկածին օրեր» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Գրքում  տեղ  են  գտել հեղինակի  տարբեր  տարիների մամուլում   լույս  տեսած թղթակցությունները, որոնք մեծամասամբ Արցախյան շարժման  և  պատերազմի տարիների  տարեգրություններ են:    Կան  նաև  դպրոցական  կյանքն  արտացոլող և կյանքի տարբեր  բնագավառներին առնչվող բազմապիսի  հետաքրքիր  նյութեր:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը:

Նա  ասել է, որ  գրքում  տեղ  են  գտել  Արցախյան  պատերազմի տարեգրության    հետաքրքիր  դրվագներ:

«Այս  գիրքն  իր  աղբյուրագիտական   նշանակությամբ  տարիներ  հետո  համարվելու  է   գրական  գոհարներից  մեկը: Ն.  Առստամյանը  կարողացել  է  և՛  ականատեսի  վկայությմաբ    և՛  իր   ձիրքով  ներկայացնել   պատերազմական  իրավիճակն  այնպես,  ինչպես   այն  եղել է: Այս   գրքում բավականին հետաքրքիր   ձևով  է  արծարծված   հայ  մարդու ամբողջական  կերպարը:

Լինելով  Մարտակերտի  շրջանի  Վերին  Հոռաթաղի դպրոցի  նախկին  տնօրեն՝  գրքի  հեղինակը  գրել  է նաև պատերազմի  դաշտում  զոհված    իր    աշակերտների  մասին»,-մասնավորապես   ասել   է  Վ.  Հակոբյանը:

Գրիգոր  Նարեկացի  համալսարանի   պատմության  ամբիոնի  վարիչի   տեղակալ  Ալիկ  Սարգսյանն  իր ելույթում  շորհակալությունն  է հայտնել   Ն.  Առստամյանին, Արցախյան  շարժմանը  նվիրված  գրքի  լույսընծայման  համար, և  նշել, որ  գրքում  զետեղված  են  շատ  կարևոր  խնդիրներ, որոնք  այսօր  էլ  արդիական  են:

«Հեղինակը   հետաքրքիր  ձևով  է  ներկայացրել  Վերին հոռաթաղցիների մասնակցությունն  Արցախյան  պայքարին, մասնավորապես, ընդգծելով  կանանց  դերը:   Մասնագիտությամբ  չլինելով  պատմաբան՝ հեղինակը   շատ  հստակ  ներկայացրել  է  արցախյան  շարժման  տարիներին գյուղական  և  դպրոցական   կյանքի  առօրյան: Հավատացած  եմ, որ  այն  մեծ  հետաքրքրությամբ   կընթերցեն    երիտասարդները: Գիրքը մեծ  ազդեցություն  կունենա    նրանց  աշխարհայացքի  ձևավորման  գործում»,-նշել  է  Ա. Սարգսյանը:

Բանաստեղծուհի  Սոնա  Համբարձումյանի  խոսքով՝  «Տագնապալից  և փոթորկածին  օրեր»    գիրքը  հեղինակի ապրած  օրերի, հույզերի, ընդվզումների  համալիր շարադրանք  է:

Ըստ  Ս.  Համբարձումյանի՝  գիրքն  իր  անկեղծ  բովանդակությամբ   կարողանում  է  հավերժության  զգացում  փոխանցել  ընթերցողին: Հեղինակն  այս   գրքում  իր  հուշապատումների,  հոդվածների  միջոցով տեսանելի  ու  պարզ  է  դարձրել ժամանակաշրջանը, տիրող իրավիճակը,  ինչն  էլ  ազնիվ  և  հետաքրքրական  պատկեր  է  ստեղծոել ընթերցողի  մոտ:

Շարունակությունն՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն