Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն