Այս փուլում մեր հերթն է. Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը Հայաստանինն է։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է NEWS.am-ը ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում պարզ կլինի»,–նշեց նա։

Հարցին՝ հնարավոր է որոշումը հօգուտ մեզ չկայացվի, Տոնոյանը նկատեց. «Ես այդպես չէի ձեւակերպի «հօգուտ» ինչ–որ մեկի։ Կա նորմատիվ կարգավորում ՀԱՊԿ–ում, պետք է որոշում կայացվի երկրի ղեկավարների կողմից։ Այս փուլում մեր հերթն է»,–եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել  Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն