Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Այս մասին լուրը հաստատեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը. «Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել»:

Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ էին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է պահման պայմանը բաց ռեժիմի փոխարինելուց:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն