18-ամյա զինծառայողը ինքնաձիգով կրակել է սեփական ծնոտին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային  զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ  անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ,  իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն  իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն