ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին առաջադրելու մասին տեղեկություններ չկան․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին տեղեկություններ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում չկան:

Այս մասին 1in.am-ի փոխանցմամբ երկուշաբթի հայտարարել է գերատեսրչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետական քարտուղարի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հայտնի դարձավ նախորդ հանգստյան օրերին, սակայն չէր հաստատվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ հանրապետության կողմից:

«Մենք նման տեղեկություն չունենք…Հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկա պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից կլինի թեկնածուն, ոչ թե թեկնածուն»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը:

ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո կազմակերպությունում որոշել են հաջորդ քարտուղարի նշանակման իրավունքը փոխանցել Բելառուսին: Լրատվամիջոցներն ամենահավանական թեկնածու են նշում Զասին:

Հայաստանը ներկայացնող Խաչատուրովին պաշտոնից ազատել են ուրբաթ: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ. խոսքը 2008 թվականի մարտին բողոքի ակցիայի ցրման մասին է: Վալերի Սեմերիկովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն