Արցախցի մարզիկը ձյուդոյի հանրապետական մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով

ՀՀ Լոռու մարզում նոյեմբերի 4-ին կայացել է ձյուդոյի հանրապետական մրցաշար, որին մասնակցել է նաև 4 արցախցի մարզիկ:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել  է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը՝   տեղեկացնելով, որ մրցաշարին  ՀՀ  տարբեր  մարզերից    մասնակցել  են   շուրջ  200  մարզիկ:

Նա  նշել  է, որ  մրցաշարի  արդյունքում  արցախցի   4  մարզիկներից  Աշոտ  Պարսիյանցը  գրավել է  առաջին  մրցանակային  տեղ՝  արժանանալով   ոսկե  մեդալի և պատվոգրի:

Խոսելով  անցկացված մրցաշարի  մասին՝  մարզիչն  նաև ասել է, որ  այն  բավականին   դժվար  էր, քանի  որ  կային  ուժեղ  և  փորձառու  մրցակիցներ:

«Նման  մրցաշարերին   մասնակցելը   մեծ  հնարավորություն  է  տալիս   մարզիներին, իմանալու  իրենց թերություններն  ու  բացթողումները: Մեզ՝  մարզիչներիս    համար  էլ,  հասկանալի  է  դառնում, թե  որ  ուղղությամբ   պետք  է  ավելի  շատ  աշխատենք  մարզիկների  հետ, որպեսզի   հաջողությունների հասնենք»,-ավելացրել  է  Ի.  Ազիզբեկյանը՝  հայտնելով, որ իրենք առաջիկայում  պատրաստվում  են Երևանում  նոյեմբերի  11-12-ը   մասնակցել  Հայաստանի  ձյուդոյի  առաջնությանը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն