Կարեն Խաչանով. Հնարավոր չէ լինել ավելի երջանիկ. (տեսանյութ)

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը Փարիզի մրցաշարի եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչին հաղթելուց ու «Մասթերս-100» շարքի մրցաշարերում առաջին տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար սա ամենակարեւորն է այս աշխարհում: Հնարավոր չէ լինել ավելի երջանիկ, քան մրցաշրջանն ավարտել այս կերպ, հայտնում է News.am-ը:

Ջոկովիչի հետ խաղալիս չի կարելի հենց այնպես մոտենալ ցանցին, քանի որ նա տիրապետում է անհավանական գրոհների: Դու պեքտ է նախապատրաստես քո գործողությունները: Ավելի լավ է գնդակն ուղարկել աջ կամ ձախ, իսկ հետո հարվածել ցանցին մոտ: Երբեմն այդպես չես կարող խաղալ, սակայն որոշ դեպքերում դա շատ հաջող էր ստացվում ինձ մոտ: Ընդհանուր առմամբ, ցուցադրեցի ագրեսիվ խաղ: Եվ եթե ցանկանում եմ շարժվել առաջ, պետք է շարունակեմ նույն ոգով»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:

Հիշեցնենք, որ 1 ժամ 38 րոպե տեւողությամբ եզրափակիչում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետին, որը նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը:

Այս հաղթանակի շնորհիվ հայ մարզիկն առաջին անգամ կռառնա աշխարհի 11-րդ ռակետ:

Կարեն Խաչանովը եւ Նովակ Ջոկովիչը մրցեցին երկրորդ անգամ: Նրանք հանդիպել էին նաեւ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում, որտեղ սերբ թենիսիստը հաղթել էր 6:4, 6:2, 6:2 հաշվով:

Սա Կարեն Խաչանովի կարիերայի չորրորդ տիտղոսն էր եւ առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում: Աշխարհի 18-րդ ռակետ Խաչանովը վերջերս նվաճել էր նաեւ Մոսկվայում անցկացված Կրեմլի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը:

2009 թվականից հետո Կարեն Խաչանովն առաջին ռուսաստանցին է, որը հաղթում է «Մասթերս» շարքի մրցաշարում: Նախորդ անգամ դա հաջողվել էր Նիկոլայ Դավիդենկոյին, որը 12 տարի առաջ հաղթել էր Շանհայի մրցաշարում: 

Բացի այդ, Խաչանովը Անդրեյ Չեսնոկովից, Նիկոլայ Դավիդենկոյից ու Մարատ Սաֆինից հետո չորրորդ ռուսաստանցին, որը տիտղոս է նվաճում «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն