Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ. (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն