Իրանը գործարկել Է Kowsar կործանիչների զանգվածային արտադրությունը

Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին:

Այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Kowsar կործանիչն առաջին անգամ ցուցադրվել Է օգոստոսի 21-ին: Ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, Kowsar-ը դասվում Է ռեակտիվ ռազմական ինքնաթիռների չորրորդ սերնդին, այն սարքավորված Է ձգաբանական հաշվարկների համակարգչային համակարգով եւ բազմանպատակային ռադարով: Դա առաջին ինքնաթիռն Է, որը լիովին մշակվել եւ արտադրվել Է Իրանում:

Ավելի վաղ Al-Masdar պորտալը, վկայակոչելով Դամասկոսի մի աղբյուր, հայտնել Է, որ Իրանը պլանավորում Է սեփական արտադրության կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն