Ծանրորդ Արմեն Գրիգորյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 136, իսկ հրումում` 165 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով դառնալով Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը: Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթեւ Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն