Ամեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին կրթության ոլորտում գրանցվել է էական առաջընթաց

Загрузка...

Կրթության և գիտության նախարար Ամեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին կրթության ոլորտում գրանցվել է էական առաջընթաց, նշենք բազմաթիվ ձեռքբերումներից 10 կետ, որոնք նպաստել են կրթության որակի բարելավվմանն ու մատչելիությանը՝

1. ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով ամեն տարի գումարներ են հատկացվել ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար։ Ներդրվել են մի շարք սոցիալական ծրագրեր. մասնավորապես, դրանցից են ուսանողական վարկերը, որոնք օգնում են երիտասարդներին հաղթահարել ֆինանսական խնդիրները մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ 
«Բարձրագույն և հետբուհական մանսագիտական կրթության մասին» օրենքով սահմանվել է, որ բուհը պետք է զեղչեր կիրառի վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսի դեպքում՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը: 
2. Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը։ Շուրջ երեք տարի Երևանը դարձավ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաքը: 
3. Հեշտացվել է բուհ ընդունվելը։ 
4. Մասնավոր բուհերի թվի եռակի կրճատում։
5. Հիմնական կրթության հիմքով քոլեջներ կամ ուսումնարաններ դիմած սովորողների համար ապահովվել է անվճար կրթություն: 
6. Դպրոցներում ներդրվել է շախմատ առարկան։ Սա բացառիկ ծրագիր է, և հայաստանյան այս փորձն ուսումնասիրում են աշխարհի շատ զարգացած երկրներ։
7. Մեծ զարկ է տրվել ներառական կրթության զարգացմանը։ 
8. Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կատարվել է մեծ աշխատանք, ձևավորվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` որակի, դիպլոմների ճանաչման հետ կապված:
9. Դպրոցներում զարգացում է ապրել օլիմպիական շարժումը։ Տարեցտարի ավելացել է միջազգային օլիմպիադաներում հայ աշակերտների նվաճած մեդալների թիվը։ 
10.Ամբողջ հանրապետությունում բացվել են 300 նոր նախակրթարաններ։

Նյութի աղբյուր`https://www.facebook.com/avagyankaren/posts/983494528390863

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/RkBjpEusmKj77wgxmjD0.jpg

    Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։ Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու, չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում՝ չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։ Ուրեմն էսպես. 1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ 100 հազարից պակաս մարդ չի լինի։ 2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։ 3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկները իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։ 4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ը ակտիվ մասնակիցներ են։ 5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ. բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։ 6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։ Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։ 7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։ 8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։ ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։ ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ոնց կուզեք, ընդունեք Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք։ Էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի, Էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ, Էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։ Պրովոկացիաներ անել չի կարելի։ Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։ Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կամ ազգովի պարտված ենք դուրս գալու, կամ շահած։ Հ.Գ.- Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1119413641532918

    Կարդալ ավելին

Քաղաքականություն