Ռոբերտ Արզումանյանն ավարտել է կարիերան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ավարտել է կարիերան:

Այդ մասին «Արցախ» - «Լոռի» Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի խաղից հետո հայտնել է երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

33-ամյա Արզումանյանն այս ամռանն էր պայմանագիր կնքել «Արցախի» հետ, որի կազմում չմասնակցեց պաշտոնական հանդիպման: Վերջին շրջանում նա հանդես չէր գալիս վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Արզումանյանը 2005-2016-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», ղազախական «Ակտոբեում», Պերմի «Ամկարում» և Կարագանդայի «Շախտյորում»

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն