Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել:

Այդ մասին հայտնել Է Haiti Libre պորտալը:

Մահափորձը կատարվել Է Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված Էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին:

Նշվում Է, որ ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին հարձակվողները կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել:

Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, նրանցից մեկը՝ գլխից: Միջադեպի այլ հանգամանքների կամ կասկածյալների ձերբակալման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն