Կերչում զոհերի թիվը հասել է 21-ի

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած հրաձգության եւ պայթյունի հետեւանքով տուժած 6-ամյա աղջիկը  մահացել է բժշկական ուղղաթիռում Սիմֆերոպոլ թռիչքի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

 «16 տարեկան աղջիկը մահացել է ուղղաթիռում թռիչքի ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Այդպիսով ողբերգության զոհերի թիվը հասել է 21-ի: Չոհվածներից 16-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել է 21 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Զոհվածներից տասներկուսն անչափահասներ են:

Քրեական գործը, որը հարուցվել էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն