Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում:

Ազգերի լիգայի 4-րդ տուրում Մակեդոնիայի դարպասն ուղարկած գնդակը Մխիթարյանի համար հավաքականում թվով 26-րդ է, որը համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Մխիթարյանը գործող ֆուտբոլիստներից ամենաշատ հանդիպումն է անցկացրել ընտրանու կազմում` 77 խաղ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է՝ 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանինները: 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը: Ազգերի լիգայի վերջին երկու տուրերի խաղերը կկայանան նոյեմբերին: Հայաստանի թիմը նոյեմբերի 16-ին արտագնա խաղով կմրցի Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնի դեմ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն