Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային խաղարկությունից վերադարձել է հաղթանակով

Հոկտեմբերի 12-14-ն Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի սաները մասնակցել են Երևանում կայացած ձյուդոյի «Զեյթունի գավաթ»-ի 22-րդ միջազգային խաղարկությանը:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է  Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը:

Նրա  խոսքով՝   խաղարկությանը  մասնակցել  են   Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի  և  Արցախի  թիմերը: Արցախի   թիմը   բաղկացած  էր  10  հոգուց:

««Զեյթունի  գավաթ»-ը միջազգային հեղինակավոր ու դժվար առաջնություն է, որին արցախցի ձյուդոիստները, որպես կանոն, միշտ մասնակցում են: Չնայած մենք միայն մեկ չեմպիոն ունեցանք, բայց մեր սաները լավ ելույթներ են ունեցել: Մեր մարզիկներից  Աշոտ Պարսիյանցը  եզրափակչում մրցում էր չեչեն մարզիկի հետ: Նա փայլուն հաղթանակ  է  տարել  ոչ միայն մինչ այդ ունեցած 4 մարտերում, այլև եզրափակչում: Նա արժանացել  է մեդալի, գավաթի և դիպլոմի»,-մասնավորապես  ասել է Ի. Ազիզբեկյանը  և ավելացրել, որ  ֆեդերացիան այժմ պատրաստվում է Վանաձորում կայանալիք մեկ այլ միջազգային առաջնության, որտեղ պետք է ոչ միայն պահել ունեցած ձեռքբերումը, այլև նոր հաղթանակներ նվաճել:

Մրցաշարում  առաջին   մրցանակային  տեղ գրաված   Աշոտ Պարսիյանցը  մեզ  հետ   զրույցում   ասել է,  որ  իր  հաղթանակը հեշտ չի եղել. հատկապես դժվար էր եզրափակիչ  փուլը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն