Արցախի մասին Միլսի հայտարարությունը կարող եք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյան

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, ըստ որի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ:

«Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք եւ չեմ կարծում, թե դա որեւէ փոփոխություն է կրել»,-հայտարարեց Փաշինյանը:

 EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն