Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Մարտակերտի մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում Մարտակերտի շրջվարչակազմի   ղեկավար   Էդգար  Հարությունյանն   ասել է, որ արդեն յոթ ամիս է,  ինչ ընթանում  է  մարզադաշտի   վերանորոգման  աշխատանքներ:

Նրա  խոսքով՝  ռուսաստանաբնակ մարտակերտցի Վահրամ Հակոբյանի ֆինանսավորմամբ  այժմ  մարզադաշտում իրականացվում է խոտածածկի ամբողջական նորացում՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին:

«Նախնական պայմանավորվածությանհամաձայն՝ մեր մարզադաշտն ամբողջովին   կթարմացվի: Հիմքիցկկառուցվի  նաև հանդերձարանիհամար նախատեսված շենքը, ինչպես  նաև  ամբողջությամբ կվերակառուցվենառկա հանդերձարանները, լոգարանները, մեծ մարզասրահը և կտեղադրվեն շուրջ  3000 նորնստարաններ: Մարզադաշտը  կունենա համապատասխանլուսավորում  և էկրաններ, նոր դարպասներ»,-տեղեկացրել  է շրջվարչակազմի   ղեկավարը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն