Խորհուրդներ Դալայ Լամայից, որոնք կփոխեն ձեր կյանքը

1.Այն ինչ մենք այսօր ունենք՝ մեր երեկվա արարքների արդյունքն է:

2.Պատրաստ եղիր փոխել նպատակներդ, բայց երբեք չփոխես արժեհամակարգդ:

3.Սերը լավագույն միջոցն է այլ մարդկանց դեպի լավը փոխելու համար, անգամ եթե նրանց սիրտը լցված է զայրույթով և ատելությամբ:

4.Բարի եղեք, երբ դա հնարավոր է: Իսկ դա միշտ էլ հնարավոր է:

5.Ի՞նչ ես փնտրում: Սե՞ր, երջանկությո՞ւն, հանգստությո՞ւն: Մի՜ գնա այն փնտրելու հեռավոր վայրերում, քանի որ հիասթափված հետ կվերադառնաս: Փնտրիր դրանք քո սրտի ամենախորքում:

6.Աշխարհն անկատար է, քանզի մենք ինքներս ենք անկատար:

7.Կարողացիր տարբերել մարդուն և նրա դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ: Բանավեճի ժամանակ մի հարձակվիր մարդու վրա, այլ հարձակվիր նրա դիրքորոշման վրա: Դուրս մի արի անձնական հարթակ, կարողացիր զսպել էմոցիաներդ:

8.Իմ կրոնը շատ պարզ է: Իմ կրոնը բարությունն է:

9.Երբեք չենք կարողանա հանգստություն ձեռք բերել արտաքին աշխարհում, եթե այն ձեռք չբերենք մեր ներսում :

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն