Կառուցվելու է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային և ռազմավարական նշանակության ունեցող երրորդ մայրուղին

Արցախի Հանրապետության հարավային շրջանում, Արաքսի ափամերձ հատվածով կառուցվելու է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային և ռազմավարական նշանակության ունեցող երրորդ մայրուղին: 

Այս ճանապարհը ոչ միայն զարգացման նոր հնարավորություններ է բացելու Արցախի հարավային շրջանների՝ մասնավորապես Քաշաթաղի համար, այլև դառնալու է դեպի Սյունիք ձգվող ամենահուսալի և կարճ ուղին: 

Մայրուղու կառուցման արդյունքում Արցախի բնակավայրերի և զորամասերի կապը Հայաստանի հետ ավելի կամրապնդվի, պայմաններ կստեղծվեն տուրիզմի և առևտի աշխուժացման համար: Իսկ ենթակառուցվածքների զարգացման առումով Արցախի հզորացումը բանակցային սեղանին հայկական կողմի դիրքերի ամրապնդման հիմքեր կստեղծի, ուստի Արցախի իշխանությունները պետք է ամեն ջանք ներդնեն այս ստրատեգիական ճանապարհը կարճաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու համար։

Այս նպատակին հասնելու ճանապարհին պետք է օգտագործել ողջ հայության միասնական ջանքերն ու ներուժը, ինչը կդառնա Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության ևս մեկ կարևոր գրավական։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1926411177472236&set=a.149784388468266&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն