Եթե «դուխով», ապա մինչև վերջ. Հայկ Դերզյան

Պետական և մունիցիպալ կառավարումը իրականացնող անձանց միավորող գործոններից մեկը կառավարիչի կողմից ոչ պոպուլյար որոշում կայացնելու ունակությունն է: Ցանկացած կառավարում իրականացվում է սուբյեկտի կողմից և հետևաբար որոշումները նույնպես սուբյեկտիվ են և կարող են ընդունելի չլինել բոլորի կողմից:

Երբեք չեմ պատկերացրել, որ Հայկ Մարությանը կարող է լինել Երևանի քաղաքապետ: Անձամբ իրեն չեմ ճանաչում, չունեմ իր դեմ ոչինչ, սակայն մունիցիպալ և պետական կառավարման ոլորտում փորձի բացակայությունը ստիպել է անվստահությամբ վերաբերվել իր թեկնածությանը: Այնուամենայնիվ ընտրությունների արդյունքում Հայկը դարձավ քաղաքապետը, ինչը նվազագույնը պետք է ընդունել և արձանագրել:

Հոկտեմբերի 13-ին, երբ կայացավ քաղաքապետի երդման արարողությունը՝ Հայկը, խոսելով տրանսպորտի հնարավոր թանկացումից, նշել էր, որ այդ հարցը, ինչպես նաև կարմիր գծերի առկայությունը (իր ՖԲ գրառման մեկնաբանություններում) պետք է որոշվի հանրաքվեով:

Իհարկե հանրաքվեների առկայությունը պետության համար կարող է ծառայել որպես ժողովրդավարության իրականացումը արձանագրող (ոչ միանշանակ) գործընթաց, սակայն այն չի լուծում մի շատ կարևոր խնդիր:

Խնդիրը փորձեմ նկարագրել օրինակով.

Իմ շատ սիրելի դասախոսներից մեկը, խոսելով պետական կառավարումից, բերում է մի շատ լավ օրինակ: Լսարանում առկա ուսանողներին նշանակելով նախարարներ, հայտարարում է, որ պետական ապարատում առկա է աշխատատեղերի խնդիր և ստեղծված իրավիճակին պետք է ինչ-որ կերպ արձագանքել.

ա) Ընդունել աշխատանքի երիտասարդերին և ազատել թոշակառուներին

բ) Թողնել թոշակառուներին և չընդունել աշխատանքի երիտասարդներին

գ) Մնալ ձեռնպահ

Առաջին տարբերակի կողմնակից ուսանողները քննադատության արժանացան թոշակառուներին առանց աշխատանքի թողնելու համար, իսկ երկրորդ տարբերակինը՝ երիտասարդների ապագայի վրա խաչ քաշելու:

Երեք տարբերակների մեջ ամենաշատը քննադատության արժանացան այն ուսանողները, ովքեր մնացին ձեռնպահ: Այս իրավիճակային խաղի իմաստը այն էր, որ կառավարիչը չի կարող միշտ կայացնել բոլորի համար ընդունելի որոշումներ: Վատ կառավարիչը նա է, ով ընդունում է կրավորական կեցվածք և չունի որոշում կայացնելու պատասխանատվություն:

Իհարկե կարող եք ասեք, որ նշված օրինակը խիստ ռադիկալ է և կարող է լինել ոսկե միջին: Այո, երբեմն կարող է լինել, սակայն երբեմն՝ ոչ:
 

Հայկ Դերզյան

ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման ամբիոնի մագիստրանտ

Շարունակությունն՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն