Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվում է նոր անուններով

Ադրբեջանում արդեն ավանդույթ է դարձել երկրի «սև ցուցակը» նոր անուններով համալրելը։ Այս անգամ այդ «բախտին» արժանացել են ՌԴ կին գործիչները, ովքեր ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Արցախ՝ խաղաղության քարոզ կատարելու համար։

«Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հայտնի ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, լրագրողներ Կիրա Ալտմանը և Կատերինա Գորդիևան, «Կամավորների օգնություն ծնողազուրկ երեխաներին» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալիշանսկայան,«Երազանքի դահուկներ» հիմնադրամի տնօրեն Օլգա Շիլովան։

Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցանկը ներառում է տարբեր երկրների մոտ 700 քաղաքացիներ: Մոտավորապես 160-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 70-ը Գերմանիայի, 50-ը ԱՄՆ, 50-ը Իտալիայի, 40-ը Ֆրանսիայի և այլն: Այս մարդիկ ընկել են Ադրբեջանի «սև ցուցակում» միայն այն բանի համար, որ օրենքի շրջանակներում այցելել են Արցախ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1842768805771847

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն